«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց Ուելսի չեմպիոնի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ուելսի չեմպիոն «Կոնախ Կուեյի» հետ:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց դաշտի տերերի հարձակվող Կրեյգ Կուրանը: Մեր թիմի նորեկ Դավիդ Խուրցիձեն արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեց և առաջ մղեց «Ալաշկերտին»: Երկրորդ խաղակեսի 79-րդ րոպեին 39-ամյա Ջորջ Հորանը հավասարեցրեց հաշիվը:
Գլխավոր մրցավարը չնայած 14 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին, քանի որ ընդմիջումից հետո երկար դադար եղավ կապված վնասվածք ստացած ուելսցի ֆուտբոլիստի հետ, սակայն կողմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, Երևանում: Հաջորդ փուլ կմտնի հաղթող թիմը, իսկ ոչ-ոքու դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ: