Եվրո-2020, 27-րդ օր. Անգլիան ընդդեմ անկանխատեսելի Դանիայի
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր տեղի կունենա կիսաեզրափակիչ երկրորդ խաղը: Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կընդունի Դանիայի ազգային թիմին:
Թիմերը տարբեր ճանապարհներով են հասել այս փուլ: Անգլիացիները քառորդ եզրափակիչ խաղում 4:0 հաշվով վստահ հաղթանակ էին տարել Ուկրաինայի նկատմամբ, իսկ ահա դանիացիները մեծ դժվարությամբ են կարողացել կոտրել Չեխիայի ընտրանու դիմադրությունը` 2:1: Անգլիայի հավաքականը միաժամանակ դեռ գոլ բաց չի թողել առաջնությունում անցկացրած 5 խաղերում, իսկ ահա Դանիան միայն երկու դեպքում է անառիկ պահել սեփական դարպասը, երբ 4:0 հաշվով ջախջախել է Ռուսաստանին ու Ուելսին:
Անգլիայի և Դանիայի հավաքականը նախկինում իրար հետ հանդիպել են 21 անգամ: 12 խաղում հաղթել են անգլիացիները, 4-ում` դանիացիները: Թիմերը վերջին անգամ մրցել են անցած տարի, Ազգերի լիգայի շրջանակում: Դանիայում կայացած խաղն ավարտվել էր 0:0, իսկ Անգլիայում հաղթել էին դանիացիները` 1:0: