A
A
Կարեն Գրիգորյանը հաղթել է շախմատի Սևիլյայի միջազգային մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայում ավարտվել է շախմատի Սիուդադ դե Սևիլյա միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 132 շախմատիստ:
Մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել 1-ին հորիզոնականը։
Մեր շախմատիստը նաև 4 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։