Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջրահեղձված
A A
Հասարակություն

Ընկերներին փրկելիս 16-ամյա պատանին խեղդվել է ջրատարում․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարում երեխա է ընկել։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 16-ամյա Նարեկ Խ-ն Արտենի գյուղի վարչական տարածքում բերքահավաք կատարելիս իր 2 ընկերներից Արտենի գյուղի վարչական տարածքով անցնող «Մայր առու» ջրատարի միջից դուրս հանելու ժամանակ խորասուզվել է, որտեղից մոտ 4.5 -5 կմ հեռավորության վրա՝ Արգինա գյուղի վարչական տարածքում, բնակիչների օգնությամբ դուրս է բերվել վերջինիս դին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։