Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔՊ գրասենյակ
A A
Քաղաքականություն

ՔՊ-ն ԿԸՀ արդյունքների վիճարկման գործով ՍԴ դատավարությանը ներգրավվել է որպես երրոդ անձ

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։
 
✔️Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ։