Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ջիվան Գասպարյան
A A
Հասարակություն

Մահացել է Ջիվան Գասպարյանը

Մահացել է դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը:

Այս մասին գրված է նշանավոր դուդուկահարի թոռնիկի՝ Ջիվան Գասպարյան կրտսերի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,- գրել է նա:

Նշենք, որ Ջիվան Գասպարյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր էր, 2006 թվականին ներկայացվել էր ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի համար: