A
A
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպումներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկությունը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայ մրցավարները կսպասարկեն որակավորման 1-ին փուլի երկու հանդիպումներ։
Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի հուլիսի 8-ի կայանալիք «Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ) – «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) հանդիպումը: Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանը, Արթուր Գդլյանը և Արտեմ Գասպարյանը:
Նույն օրը տեղի ունեցող «Պայդե» (Էստոնիա) - «Շլենսկ«» (Լեհաստան) խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Ղալթախչյանը: Նրան օգնելու են Մեսրոպ Ղազարյանը, Էրիկ Արևշատյանը և Զավեն Հովհաննիսյանը: