Բացել լրահոսը Փակել լրահոսը
213016194_4311074492290746_5650971176239326920_n
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանը ՌԴ-ում է

Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Վահան Քերոբյանն այսօր մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչեւ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում.նոր հեռանկարներ» խորագիրը:

Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ԷՆ Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը եւ ԷՆ Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Յեգանյանը։ Այցի շրջանակում նախատեսված են մի շարք գործարար և պաշտոնական հանդիպումներ: