Բացել լրահոսը Փակել լրահոսը
146368
A A
Սպորտ

Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Օջան Ահմեդովին։

Այս մասին Արցախպրեսի փոխանցմամբ, տեղեկանում ենք Արցախի մարտարվեստների ասոցիացիան ֆեյսբուքյան գրառումից։
 
Տեղեկությունն իր էջում կիսվել է նաև ասոցիացիայի մարզիչ Ալեքս Աղաբալյանը` հավելելով, որ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները երեք անգամ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ և երեք անգամն էլ հաղթել։
 
Նշենք, որ Հայաստանի մուայթայի հավաքականը Արցախի հավաքականի հետ միասին 20 մարզիկներով մեկնել է Վրաստան՝ մասնակցելու հուլիսի 1-4-ը անցկացվող մուայթայի առաջնությանը