Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բևեռ
A A
Քաղաքականություն

ԱԺԲ-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Հայաստանի Հանրապետությունում
Ամերիկայի Միացյալ Նահանգների
արտակարգ եւ լիազոր դեսպան
տիկին Լին Թրեյսիին
 
Ձերդ գերազանցություն
Շնորհավորում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին, նրա կառավարությանը եւ անձամբ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ։
Հուսով ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործուն միջամտությամբ Հայաստանը կպաշտպանի իր ինքնիշխանությունը, իսկ Արցախի հարցը կվերադարձվի Մինսկի խմբի ձեւաչափ։

Հուսով ենք նաեւ, որ հակամարտությունն ի վերջո կլուծվի միջազգային իրավունքի ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։

Ազատատենչ հայ ժողովուրդը լիահույս է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերադառնա Հայաստանի վերաբերյալ վիլսոնյան գաղափարներին ու որոշումներին եւ, ըստ այդմ, Հարավային Կովկասում կորդեգրի ավելի գործուն մասնակցության քաղաքականություն:

Ավելի քան մեկ միլիոն հավատարիմ ու աշխատասեր ազգությամբ հայ քաղաքացիներ ունեցող Ամերիկայի Միացյալ Նահանգները ապացույցի կարիք չունի, որ ներկայիս դժգույն վիճակից ազատագրված Հայաստանը եւ հայությունն առանց չափազանցության կդառնան նրա լավագույն դաշնակիցներից մեկը։

Առիթից օգտվելով, շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին ցուցաբերած համակողմանի ու հետեւողական աջակցության համար։

Տիկին դեսպան, խնդրում ենք, եւս մեկ անգամ ընդունեք մեր շնորհավորանքը եւ լավագույն մաղթանքները։

Աստված պահպանի Ամերիկային։
Աստված պահպանի հայ-ամերիկյան բարեկամությունը։

Խորին հարգանքով՝
Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ