Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Վլադիսլավ Արտեմիևին եզրափակիչ առաջին խաղում. Goldmoney Asian Rapid

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը վստահ անցկացրեց Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչ առաջին խաղը:

Ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ առաջին երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ ահա երրորդում մեր գրոսմայստերը հաղթանակ տարավ: Չորրորդ պարտիայում Լևոն Արոնյանը նույնպես շահեկան դիրք ստացավ, սակայն նա գերադասեց ռիսկի չդիմել և մրցակցին պարտադրեց հաշտություն կնքել:

Այդպիսով, մեր գրոսմայստերն եզրափակիչ առաջին խաղում առավելության հասավ 2,5:1,5 հաշվով և լուրջ հայտ ներկայացրեց մրցաշարում հաղթելու:

Եզրափակիչ երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 4-ին: