A
A
Ռուս խաղաղապահները Արցախի դպրոցականների համար անցկացրել են «Խաղաղապահի դաս»
Աջակցիր «Ա1+»-ինԼՂ Ասկերանի շրջանի վարչակազմը ռուս խաղաղապահներին հրավիրել է դպրոցական ճամբար` «Խաղաղապահի դաս» ուսուցողական ակցիան անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դասընթացի ժամանակ զինվորականները երեխաներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների գլխավոր խնդիրների և Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին։
Երեխաներին բացատրել են, որ պայթյունավտանգ առարկաների մեծ քանակության պատճառով վտանգավոր է գտնվել այն շրջաններում, որտեղ ավելի վաղ մարտական գործողություններ են ընթացել, ինչպես նաև պատմել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու ձևերի մասին։
Սակրավորները ցույց են տվել, ինչպես է տեղի ունենում տարածքների ականազերծումը, ինչպես է աշխատում ականորսիչը։