A
A
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 2-ին, ժամը 20։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին ծառն ընկել և երկկողմանի փակել է ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ այն դարձնելով անցանելի։