Բացել լրահոսը Փակել լրահոսը
207600273_342447360833184_4783812515839097757_n
A A
Պաշտոնական

«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

«Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով․
 
2021թ․ հուլիսի 2-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, «Հայրենիք» կուսակցության մարմինների գործունեության կանոնակարգման, ռազմավարական զարգացման ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ներքաղաքական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։
 
«Հայրենիք» կուսակցության խորհրդի որոշմամբ՝ կուսակցության գլխավոր քարտուղար է նշանակվել Խաչիկ Գալստյանը։