Բացել լրահոսը Փակել լրահոսը
1513692906286070210
A A
Հասարակություն

Բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տգրել է․
 
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ
 
Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով՝ հանձնարարել եմ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ, մասնավորապես․
Բացառել՝
❌ հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,
❌ սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,
❌ տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,
❌ տարածքների աղտոտումը:
Ապահովել՝
✅ տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,
✅ կրակարանների դուրսբերումը տարածքներից,
✅ կանոնավոր աղբահանություն,
✅ կանոնակարգված մուտք և ելք։
Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կաննոնների ապահովմանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։