A
A
Ինքնասպան է եղել Իսահակյան գյուղի անասնաբույժը․ այս գյուղում սիբիրյան խոց է տարածված․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում երեկվանից սիբիրյան խոց է տարածվել․ անկում են ապրել վեց գլուխ խոշոր ու նույնքան էլ մանր եղջերավոր անասուններ։
7 անձ էլ՝ 5 տղամարդ և 2 կին սիբիրյան խոցի ախտանիշներով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ինքնասպանություն է գործել գյուղի անասնաբույժը, որը տարեց տղամարդ է։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը քիչ առաջ հաստատեց մեր տեղեկությունը՝ մանրամասնելով, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Իսահակյան գյուղում, անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով