A
A
Գորիսում դիմավորել են 44-օրյա պատերազմի մասնակից եւ Արցախի ՊԲ-ից զորացրվող զինվորներին
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզպետարանի ֆբ-յան էջից տեղեկանում ենք․
Այսօր Գորիսում հանդիսավորությամբ դիմավորել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եւ Արցախի ՊԲ-ից զորացրվող զինվորներին․
միջոցառումը կազմակերպել էին Առաջին բանակային կորպուսն ու Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը։
Մեր քաջերին ողջունել եւ ծառայության համար շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Մարզի ղեկավարը նաեւ հուշամեդալ է հանձնել զորացրված զինվորներից Արտյոմ Զաքարյանին։