Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert (1)
A A
Սպորտ

Երևանի «Ալաշկերտը» պորտուգալացի հարձակվող է ձեռք բերել

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել պորտուգալական «Բեյրա Մար» և «Կասա Պիա» թիմերում, ռումինական «Ռապիդում» (Բուխարեստ), Կիպրոսի ԱԵԼ-ում և «Այա Նապայում», Իսլանդիայի «Ֆյարդաբիգդում», լեհական «Ռակով» և «Նիեպոլոմիցե» ակումբներում: Անցած մրցաշրջանում Էմբալոն 15 գոլ է խփել լեհական «Օլիմպիա Գրուդզյադզ» թիմի կազմում:

«Ալաշկերտն» այժմ պատրաստվում է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի խաղին: Հայաստանի չեմպիոնը հուլիսի 7-ին կհյուընկալվի Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսկին»: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 14-ին: