A
A
Վաղվանից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վաղվանից՝ հուլիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կսկսի իր աշխատանքը հ.97 երթուղին (այն կփոխարինի ավտոբուսային հ.37 երթուղուն):
Նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով.
ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ -ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ
Էրեբունու զ/ծ (ս.կ.) - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու փ-ներ - Արցախի - Տ.Մեծի պ-ներ - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փ. - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ-ներ - Կասյան փ. - Կոմիտասի պ. - Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ. - Լվովյան փ. - Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):
Հետադարձը ` նույն ուղեգծով:
Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են թվով 8 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47, 22, 46):
Այսպիսիով, համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն ամբողջությամբ շահագործվում են՝ սպասարկելով երևանյան 9 երթուղիներ: