Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina 30.06.
A A
Սպորտ

121-րդ րոպեին խփած գոլը Ուկրաինային հանեց Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը դարձավ Ուկրաինայի ազգային թիմը:

1/8 եզրափակիչ փուլի Շվեդիայի հետ խաղն հաջող սկսվեց ուկրաինացիների համար, որոնք 27-րդ րոպեին Ալեքսանդր Զինչենկոյի խփած գոլի հաշվին առաջ անցան հաշվի մեջ: Շվեդներն արդեն առաջին խաղակեսի վերջում վերականգնեցին հավասարությունը: Աչքի ընկավ Էմիլ Ֆորսբերգը, որը դարձավ առաջին շվեդ ֆուտբոլիստը, ում հաջողվեց 4 գոլ խփել Եվրոպայի առաջնությունում: Երկրորդ խաղակեսում հաշիվը մնաց անփոփոխ` 1:1:

Ավելացված ժամանակն անցավ լարված պայքարում: 98-րդ րոպեին շվեդ ֆուտբոլիստ Մարկուս Դանիելսենը կոպիտ խաղի համար հեռացվեց դաշտից: Ուկրաինացիները իրար ետևից երեք փոխարինում կատարեցին և սկսեցին մեծ ուժերով գրոհել: Եվ ահա, 120+1 րոպեին փոխարինման մտած Արտյոմ Դրոբնիկը խփեց վերջին, հաղթական գոլը` 2:1:

Այդպիսով, Ուկրաինայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ մտավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Անգլիայի ընտրանու հետ:

------------------------------------------

Խաղի վիճակագրություն

Շվեդիա - Ուկրաինա

45 % - Գնդակի տիրապետում - 55 %

13 - Հարվածներ - 15

12 -  Խախտումներ - 18

6 - Անկյունայիններ - 2

2 - Խաղից դուրս – 3