Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ուժգին կարկտահարություն՝ Լոռու մարզում (տեսանյութ)

Հունիսի  29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Այն մեծ վնասներ է հասցրել հատկապես մարզկենտրոն Վանաձորին մոտ Բազում և Քարաձոր յուղերում:  Քարաձորում կարկուտը տևել է  շուրջ 15 րոպե:

Հավկիթի չափերով կարկտահատիկները մեծ  վնասներ են հասցրել ցանքատարածություններին ու պտղատու ծառերին:

Կոտրվել են ընկուզենու ծառերի ճյուղեր: Լոռու մարզպետարանից  տեղեկացրել են, որ վնասի չափի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Առաջիկայում  կկազմվեն արձանագրություններ՝ վնասների մասին և կգնահատվեն գյուղացիների կրած վնասի չափերը:

 

Տեսանյութը՝ Լոռի ՀԸ