Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Անգլիան չորրորդ անգամ անառիկ պահեց սեփական դարպասը և հաղթեց Գերմանիային. Եվրո-2020

Եվրոպայի 2020թ ֆուտբոլի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի խաղում Անգլիայի հավաքականը սեփական դաշտում հաղթեց Գերմանիայի ազգային թիմին:

Առաջին խաղակեսում գոլ չգրնացվեց, իսկ ահա երկրորդի վերջնամասում դաշտի տերերը երկու անպատասխան գնդակ խփեցին: 75-րդ րոպեին աչքի ընկավ Ռահիմ Սթեռլինգը, իսկ 86-ին անգլիացիների ավագ Հարի Քեյնը:

Այդպիսով, Անգլիայի հավաքականը չորրորդ խաղում անընդմեջ անառիկ պահեց սեփական դարպասը և հաղթեց 2:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում անգլիացիները կհանդիպեն Շվեդիա -  Ուկրաինա խաղի հաղթողի հետ:

------------------------------------------

Խաղի վիճակագրություն

Անգլիա - Գերմանիա

47 % - Գնդակի տիրապետում - 53 %

5 - Հարվածներ - 9

16 -  Խախտումներ - 16

3 - Անկյունայիններ - 3

2 - Խաղից դուրս - 2