Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5f7089cb5c4f7_5f7089cb5c537.thumb
A A
Քաղաքականություն

Լեհաստանը պատրաստ է աջակցել ՀՀ-ին

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2021թ․ հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշված է.

«Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դրական գնահատականը, ըստ որի` միջազգային չափանիշները բավարարվել են և ապահովվել է քվեարկության գործընթացի թափանցիկությունը: Լեհաստանի Հանրապետությունը կհամագործակցի Հայաստանի Հանրապետության նոր կառավարության հետ, որը կկազմավորվի արտահերթ ընտրությունների արդյունքում և հույս է կապում երկկողմ լավ հարաբերությունների հետագա զարգացման հետ:

Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների և երկրի արդիականացման գործընթացում, ինչպես նաև համատեղ աշխատել ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների առավել ընդլայնման և հակամարտությունների լիարժեք լուծման ուղղությամբ»: