Բացել լրահոսը Փակել լրահոսը
1618301114_-3
A A
Հասարակություն

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները 2 ջոկատով շարունակվում են․ ԱՀ ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:


2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն: