Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Չարչյանի վրա քրեական գործ է հարուցվել ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկույցի հիման վրա․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՔԾ խոսնակի ներկայացրած զեկուցագրի հիման վրա։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Պրոֆեսոր Չարչյանի գործը հարուցվել է մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա։ Մի հատ էլ դրան ավելացում` օգտագործվել է անանուն աղբյուր` «Բաղրամյան 26»-ում հրապարակված, որը հետագայում պարզվեց` մոնտաժված ձայնագրություն է»,– ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։