Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ստուգայցեր կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով (տեսանյութ)

Բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության աջակցությամբ ստուգայցեր են իրականացնում քաղաքի կենտրոնական հատվածներում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշենք, որ անօրինական առևտրով զբաղվողներին բազմիցս նախազգուշացվել է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով խաղալիքների և գյուղմթերքի բացօթյա, ոչ սահմանված վայրերում վաճառքն արգելվում է: Ստուգայցերը շարունակվելու ենք այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում չի ստանա: