Բացել լրահոսը Փակել լրահոսը
Summer_Rain_(225962337)
A A
Պաշտոնական

Մի փոքր զովանալու է

Ուշադրություն․

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունիսի 28-ից հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: