
Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կառլսենին և գլխավորեց աղյուսակը. Goldmoney Asian Rapid (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի մրցաշարում այսօր կայացան հերթական հինգ տուրերի պարտիաները:
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը 6-րդ տուրի խաղում գեղեցիկ հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ, վաստակեց 4,5 միավոր և սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այնուհետեև նա առավելության հասավ հնդիկ Արջուն Էրիգայշիի նկատմամբ, գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ, ապա լարված պայքարում միավորներ կիսեց հնդիկ Սանթոշ Վիդիթի և լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ:
Լևոն Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր և այժմ չինացի Դին Լիժենի հետ կիսում է 1-ին հորիզոնականը: Վերջինս մեր շախմատիստին հավասարվեց 10-րդ տուրում Պյոտր Սվիդլերին հաղթելու շնորհիվ:
Վաղը կկայանան վերջին 5 տուրերը: Լևոն Արոնյանի համար սկզբունքային նշանակություն ունեն իրեն անմիջապես հետապնդող Վեսլի Սոյի և Վլադիսլավ Արտեմիևի հետ պարտիաները, որոնք ունեն 6,5-ական միավոր: