Բացել լրահոսը Փակել լրահոսը
karine
A A
Քաղաքականություն

«Ջրի տերը մենք ենք, որովհետեւ բարձրավանդակում մենք ենք գտնվում». Կարինե Դանիելյանը՝ Թարթառ գետի հունը փոխելու մասին․ Առավոտ

Որոշ տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը պատրաստվում է փոխել Թարթառ գետի հունը, ինչի հետեւանքով կջրազրկվի Արցախի Սարսանգի ջրամբարը։ Այս առնչությամբ մտահոգություն էր հայտնել նաեւ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այս պահին նման բան չկա, քանի որ գետի հունը փոխելու համար պետք է շատ մեծ աշխատանքներ տանեն, բայց չի բացառվում, որ Ադրբեջանը հետագայում գնա այդ քայլին:

Բնապահպան, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այս բոլոր գործընթացներում ամենախոցելի հարցերը ջրային ռեսուրսներն են. «Իհարկե չի կարելի թույլ տալ, որպեսզի նման բան պատահի: Պետք է քաղաքական, տնտեսական բոլոր հնարավորություններն օգտագործել՝ նման բան թույլ չտալու համար: Եթե ջրամբարի ջուրը պակասի, իրոք լուրջ խնդիրներ կառաջացնի: Ջրամբարի ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով, նաեւ բնակավայրերի տեխնիկական օգտագործման համար է եւ այլն: Եվ դրա իրավունքը չունենք, որպեսզի թույլ տանք նման բան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով