Բացել լրահոսը Փակել լրահոսը
1056694
A A
Պաշտոնական

Մեքենան այրվել է, վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 27-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանա­պարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mercedes»  մակնիշի  ավ­տոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1990 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատ­վածից, սահել ձորը (մոտ 50 մ) և բռնկվել։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:14-ին, մարվել՝ 11:28-ին։ Այրվել է ավտոմեքենան։