ԱՀ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 25-ին հրավիրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում ոստիկանության համակարգին առնչվող 2 հարց էր:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է մայիսի 21-ին: Նախագծով առաջարկվում է՝
- ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակել նաև Արցախի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ պետության քաղաքացի,
- ոստիկանության գլխավոր կոչումներ շնորհելու իրավասությունը վերապահել Արցախի Հանրապետության նախագահին,
- ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանել տարիքային ստորին շեմ՝ 18 տարեկան, հստակեցնել ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները,
- թափուր պաշտոնները համալրել մրցույթային կարգով և կարգավորել մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները,
- ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացնել ոչ թե պարտադիր, այլ անհրաժեշտության դեպքում,
- բարձրացնել ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումների վերին շեմերը՝ որոշ խմբերում (ոստիկանության պետի համար ավելացվող ծառայության ժամկետը 3-ից դարձնել 5 տարի, գլխավոր խմբի համար՝ 60-ից դարձնել 62 տարեկանը):
Մի շարք իրավակարգավորումները հստակեցնելու, ինչպես նաև նոր ընթացակարգեր, պայմաններ և սահմանափակումներ սահմանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Ոստիկանության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Նախագծով առաջարկվում է՝
- օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը:
- մարդու իրավունքների պաշտպանության նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով:
Նախագծով սահմանվում են հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:
ԱՀ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը հիմնավորեց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, որից հետո պատասխանեց պատգամավորական հարցադրումներին:
Նախագծերը քվեարկության դրվեցին:ԱԺ պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի