A
A
Հրդեհ Մասիս քաղաքի աղբավայրում
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։