Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Երևանում կանցկացվի կանանց բասկետբոլի եվրոպական մրցաշար

Հուլիսի 13-18-ը Երևանում  կանցկացվի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի D ենթախմբի հանդիպումները։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականից բացի այդ ենթախմբում ընդգրկված են նաև Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի այդ տարիքային թիմերը։ Խաղերը տեղի կունենան Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում։