A
A
Պարույր Սևակ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 24-ին, ժամը 17։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պ․ Սևակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք։