Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

Օլիմպիական խաղերն առանց ոգելից խմիչքների, ինքնագրերի և աջակցության

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն հրապարակել է ամառային օլիմպիական խաղերի երկրպագուների պահվածքի կանոնները:

Ահա դրանցից մի քանիսը․

1․ Խաղերի ժամանակ մարզակառույցներում կարգելվի ալկոհոլի վաճառքը։ Հանդիսատեսը չի կարող իր հետ բերել ալկոհոլային խմիչքներ:

2․ Մրցավայրերի մուտքի մոտ կչափվեն երկրպագուների ջերմաստիճանը։ 37,5-ից բարձր ջերմաստիճանով և մրսածության ախտանիշներով տառապող մարդկանց մուտքը կարգելվի:

3․ Դիմակի կրումը պարտադիր է տրիբունաներում: Դիմակները կարելի է հանել դրսում, պայմանով, որ պահպանվի առնվազը 2 մ սոցիալական հեռավորություն:

4․ Երկրպագուներին թույլ չի տրվի բարձրաձայն աջակցել մարզիկներին, իրենց հետ բերել պաստառներ, անմիջականորեն շփվել ուրիշ մարդկանց հետ:

5․ Կարգելվի նաև ինքնագիր խնդրել մարզիկներից, նրանց բանավոր աջակցություն ցույց տալ:

«Տոնական տրամադրությունը ստիպված կլինենք զսպել։ Սա հիմնական մարտահրավերն է: Մարդիկ կարող են ուրախություն զգալ իրենց սրտերում, բայց նրանք չպետք է աղմկեն, և պետք է խուսափեն մարդաշատ վայրերից», - ասել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի նախագահ Սեիկո Խաշիմոտոն:

2020թ ամառային օլիմպիական խաղերը մեկնարկը նախատեսված է այս տարվա հուլիսի 23-ին, քանի որ կորոնավիրուսի վարակի պատճառով այն հետաձգվել էր մեկ տարով։