Բացել լրահոսը Փակել լրահոսը
s43
A A
Քաղաքականություն

66,26 %-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին. մարզպետ

ՀՀ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցածների 66,26 %-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։  Այս մասին գրառում էկատարել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում մեր կուսակցության նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար և հավաստիացնում,  որ ձեր տված քվեն հնարավորություն է տալիս ավելի դրական, փոխվստահության ու կառուցողական մթնոլորտում  շարունակել  մեր աշխատանքները։

Այդ աշխատանքները չեն կարող արդյունավետ լինել առանց ձեր անմիջական մասնակցության, ստեղծարար ներուժի և հետևողականության։ Ուստի, հետևում թողնելով  նախընտրական քարոզարշավին բնորոշ հռետորաբանությունը և տրամադրությունները, ժամանակն է, որ բոլորս միասին լծվենք մեր հայրենիքի, մարզի և համայնքների շենացման գործին՝  անկախ  մեր քաղաքական նախապատվություններից ու հայացքներից։   

Իմ ղեկավարությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը բաց է համագործակցության և  ողջախոհ առաջարկություններին ընթացք տալու համար և պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակում ձեզ հետ միասին ապահովել մեր մարզի ներառական, կայուն և անվտանգ  զարգացումը»։