Բացել լրահոսը Փակել լրահոսը
206656079_768935460470496_5538332043458633433_n
A A
Հասարակություն

Հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին․ ԱՀ նախագահ

Այսօր հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին, ով, ունենալով համեստ վաստակ, իր պարտքն է համարել վերջին երեք տասնամյակների ընթացքում տարին երկու անգամ պարտադիր այցելել Հայրենիք։ Եվ հերթականը, ինչպես ինքն է ասում, չէր կարող հետաձգել… Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ արայիկ Հարությունյանը։
 
Նա նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն եզակի նվիրատուներից է, որ 29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածի զգալի մասը՝ 420 ԱՄՆ դոլար, հատկացնում է Հայրենիքի զորացման գործին։
 
Լևոնի նվիրումը բոլոր ժամանակների հայի համար, կարծում եմ, բնութագրական է, քանի որ Հայրենիքին ծառայելիս ո՛չ տարածական հեռավորությունը և ո՛չ էլ ունեցած կարողության չափը չեն կարող սահմանափակող գործոններ լինել:
 
Որպես Արցախի իշխանությունների գնահատանքի դրսևորում՝ 2019թ.-ին Լևոն Քիրաջյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: