Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Իսպանիան 5:0 հաշվով ջախջախեց Սլովակիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում կայացան E խմբի վերջին երկու հանդիպումները:

 

Մրցաշարային աղյուսակը գլխավորող Շվեդիայի ընտրանին 3:2 հաշվով հաղթեց Լեհաստանին, վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 1-ին տեղը: Այդ խաղում դուբլի հեղինակ դարձան շվեդ Էմիլ Ֆորսբերգը և լեհ Ռոբերտ Լևանդովսկին:

 

Զուգահեռ ընթացող խաղում Իսպանիայի հավաքականը սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց Սլովակիային: Այդպիսով, իսպանացիները վաստակեցին 5 միավոր, շրջանցեցին հենց սլովակներին և զբաղեցրին 2-րդ տեղը: Սլովակիայի հավաքականը դուրս մնաց պայքարից, քանի որ 3-րդ տեղում գտնվող թիմերի մեջ այն զբաղեցնում է վերջին հորիզոնականը: