Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հենրիխ Մխիթարյան
A A
Սպորտ

Մխիթարյանի գնդակը լավագույնն է ճանաչվել «Ռոմա»-ում ավարտված մրցաշրջանում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնդակը լավագույնն է ճանաչվել «Ռոմա»-ում արդեն ավարտված մրցաշրջանում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալական Սերիա Ա-ի 8-րդ տուրում «Պարմա»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է լավագույնն ամբողջ մրցաշրջանում: Այս խաղում «Ռոմա»-ն հաղթեց 0:3 հաշվով: Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ:

Արդեն ավարտված Սերիա Ա-ում Մխիթարյանը դարձավ 13 գոլի հեղինակ և կատարեց 10 արդյունավետ փոխանցում: