Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նոր Նորքում հայտնաբերվել է հերթական ապօրինի կառույցը (տեսանյութ)

Նոր Նորք վարչական շրջանի ֆբ-յան էջից տեղեկանում ենք, որ Ստեփանյան 10 հասցեի հարակից տարածքում հայտնաբերվել և ապամոնտաժվել է հերթական ինքնակամ կառույցը:

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարությունը հորդորում է համաքաղաքացիներին առաջնորդվել միայն օրենքով սահմանված կարգով՝ բացառելու նմանօրինակ խնդիրները:

«Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը լինելու է խստագույնս հետևողական՝ կանխարգելելու համար ցանկացած ապօրինի շինարարություն և հողազավթում»,- գրված է հաղորդագրությունում: