Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս խորհրդարանը երկար չի ձգի, քանի որ ընտրությունների պատճառը վերացված չէ․ Արման Աբովյան (տեսանյութ)

«Գիտեմ մի բան, որ այս խորհրդարանը երկար չի ձգի շատ պարզ պատճառով, որ ընտրությունների հիմնապատճառները, ընդվզման հիմնապատճառները վերացված չեն, ավելի խորացված են։ Այս ընտրություններին չտվեցին պատասխան, թե ով է պատասխանատու այս խայտառակության համար, չթոթափվեց լարվածությունը հասարակության մեջ, ավելի գեներացվեց լարվածությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ 5 տոկոսի շեմը՝ ստացել էր մոտ 4 տոկոս ձայն։

Արման Աբովյանը նաև հավելեց, թե ԲՀԿ-ն կշարունակի գործել քաղաքական դաշտում, մասնակցել քաղաքական գործընթացներին։ Պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն կարո՞ղ է դուրս գալ քաղաքականությունից, նա ասաց․ «Շտապում եմ հիասթափեցնել, աչքները ջուր կկտրի՝ սպասելով։ Ո՛չ։ Մենք մանդատակռիվ երբեք չենք արել, մանդատը մեզ համար մեր ծրագրերն իրականացնելու գործիք էր։ Ովքեր, որ սպասում են, թե մենք կհեռանանք քաղաքական դաշտից, հիասթափեցնեմ՝ մենք մասնակցելու ենք բոլոր քաղաքական գործընթացներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։