Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոստիկանների գործուն աջակցությամբ ապամոնտաժել են գիշերը տեղադրված կրպակները․ քաղաքապետարան (տեսանյութ)

Այսօր երեկոյան, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ: Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան եւ Հասրաթյան փողոցներում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները:

Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաեւ Շենգավիթ վարչական շրջանում:

Որոշ հասցեներում ինքնակամ կառույցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները: Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու: Երեւանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը եւ զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից:

Երեւանի քաղաքապետարան