Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական թիմերը չմասնակցեցին

Սպորտ
0e79535996dabe318f49d92fba6d7af0

Չեխիայի Օստրավա քաղաքում ավարտվեց սեղանի թենիսի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Կանանց մրցումներում անկասելի էր Հոլանդիայի հավաքականը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, երրորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Ռումինիայի ընտրանին, իսկ բրոնզե մեդալների արժանացան Բելառուսի եւ Լեհաստանի թենիսիստուհիները:

Տղամարդկանց հավաքականների պայքարում 4-րդ անգամ անընդմեջ լավագույն դարձավ Գերմանիայի ազգային թիմը: Եզրափակիչ խաղում գերմանացիները ոչ մի շանս չթողեցին Բելառուսի հավաքականին` 3:0: Բրոնզե մեդալներ նվաճեցին Ֆրանսիան ու Չեխիան:

Ինչ վերաբերում է Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներին, ապա դրանք որեւէ տեղ չզբաղեցրին, քանի որ պարզապես ... չմասնակցեցին առաջնությանը: