Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 5-րդն է Փարիզի մրցաշարում, իսկ ադրբեջանցի շախմատիստը` վերջինը

Փարիզում ավարտվեց Paris Rapid & Blitz շախմատի միջազգային մրցաշարը:

 

Մրցումային երրորդ օրը կայացան կայծակնային շախմատի երկրորդ փուլի հանդիպումները: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և ցույց տվեց 3-րդ արդյունքը:

 

Ընդհանուր հաշվարկով Լևոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել է 17,5 միավոր և հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ բաժանել 5-6-րդ տեղը: Լրացուցիչ ցուցանիշով հայ գրոսմայստերը ի վերջո ճանաչվել է 5-րդը:

 

Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Վեսլի Սոն, որը վաստակեց 24,5 միավոր և երեքով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված Յան Նեպոմնյաշչուց: Ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը 14 միավորով զբաղեցրել է վերջին` 10-րդ հորիզոնականը: