Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գոռ Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Օձունի համայնքապետի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Տեղեկությունը ֆբ-ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։

Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»,- գրել է դատախազի խորհրդականը։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտարարություն էր տարածել «Հայաստան» դաշինքն այն մասին, որ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր են ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։

Դաշինքը պնդում է, որ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ և նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ։ Ըստ հայտարարության՝ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։