Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բաց պահել ԲՀԿ գրասենյակները, լինել ժողովրդի կողքին. Ծառուկյանը հանդիպել է համակիրների հետ (տեսանյութ)

Կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չի լինի: Անկախ այդ հանգամանքից սակայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է անել հնարավոր ամեն բան երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար: Խորհրդարանում չլինել, չի նշանակում չզբաղվել քաղաքականությամբ:

Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ: