Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff-uefa
A A
Սպորտ

ՀՖՖ-ն հաղթել է ՈՒԵՖԱ-ի դրամաշնորհային մրցույթում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 (ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փախստականների դրամաշնորհի սխեմա) դրամաշնորհային մրցույթում։

ՈՒԵՖԱ-ն ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) հետ համատեղ ամեն տարի ներկայացնում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպաստում են անդամ ասոցիացիաներում ֆուտբոլի միջոցով փախստականների օժանդակմանը:

Այս տարվա մրցույթին մասնակցելու համար դիմել էին 17 ասոցիացիաներ, որոնցից հաղթող են ճանաչվել վեցը՝ Հայաստան, Բուլղարիա, Ուելս, Խորվաթիա, Ֆինլանդիա և Հյուսիսային Իռլանդիա։ ՈՒԵՖԱ-ն հաղթող ասոցիացիաներին շնորհում է 50․000-ական եվրո դրամաշնորհ, որը պետք է ծախսվի փախստականների ինտեգրման՝ նախապես ներկայացված ծրագրի համար։

ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժինը, ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR Armenia) հետ համատեղ իրականացնելու է Play together for integration (Խաղանք հանուն ինտեգրման) ծրագիրը, որի նպատակն է ֆուտբոլի միջոցով նպաստել Հայաստանում բնակություն հաստատած փախստական և տեղահանված ընտանիքների ինտեգրմանն իրենց նոր բնակավայրերում։