Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia 22.06.
A A
Հասարակություն

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը ելույթները կշարունակի Իսպանիայում

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Ջեյսոն Մարտինեսը տեղափոխվել է իսպանական «Ալբասետե»։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիա» տեղափոխվել էր անցած տարվա սեպտեմբերին։ Նա թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ջեյսոն Մարտինեսը թվով 5-րդ ֆուտբոլիստն է, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է «Արարատ-Արմենիայից»։ Մինչ այդ թիմին հրաժեշտ էին տվել Հերադի Ռաշիդին, Ալեքսանդր Կարապետյանը, Դավիդ Խումանեսը և Անժելո Մենեզեսը։