Բացել լրահոսը Փակել լրահոսը
1558384545_0_160_3072_1888_1920x0_80_0_0_e5e5d011eac26dfeb57fbfba19acad8f.jpg
A A
Հասարակություն

Վրաստանում չեղարկել են կորոնավիրուսով պայմանավորված պարետային ժամը

Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել անցյալ տարվա նոյեմբերից կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում գործող պարետային ժամը, ինչպես նաև՝ փողոցում դիմակ կրելու արգելքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիին հղումով:

«Բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չի լինի, այլ միայն տրանսպորտում և փակ տարածքներում։ Հուլիսի 1-ից կվերացվի նաև գիշերային շարժի սահմանափակումը», - ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։