Բացել լրահոսը Փակել լրահոսը
artak-davtyan1
A A
Քաղաքականություն

Գեղարքունիքում ու Սյունիքում խաղաղապահների տեղակայման բանակցությունները դեռ ընթացքի մեջ են․ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ (տեսանյութ)

Գեղարքունիքի ու Սյունիքի սահմաններին` Սոթքից մինիչև Խոզնավար, ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

«Երբ որ լինի վերջնական որոշում՝ անպայման տեղյակ կպահենք։ Վերջնական որոշումը միայն մեր ցանկությունը չէ, դրան մասնակցում են նաև այլ կողմեր։ Բանակցություններն ընթանում են»,– ասաց նա։

ԳՇ պետի խոսքով՝ բանակցային այս գործընթացի նպատակը Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի հետ քաշումն է։

Նա նաև շեշտեց, որ ներկա պահին քննարկվում է ՀՀ սահմանին միայն ռուս սահմանապահ ուժերի ու սահմանապահ զորքերի տեղակայման հարցը, այլ երկրների խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել ու չի քննարկվում։